Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել։
Դեպքի վայր է ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։ Ժամանել են պարեկները, որոնք անցել են ուժեղացված ծառայության մինչև ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչները հատուկ տեխնիկայով կմոտենան ու կհեռացնեն քարերը։
Լոռու մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները պարզել են, որ կա այլ քարերի թափվելու վտանգ։