Ո՞ւմ է ձեռնտու Բագրատ քահանան Հայաստանի վարչապետի պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈ՞ւմ շահերից է բխում Հայաստանի վարչապետի եկեղեցական թեկնածուն և ի՞նչ սպասել երկրի իշխանության հնարավոր փոփոխությունից, yugsn.ru լրատվական ծառայության թղթակիցը փորձել է ճշտել քաղաքագետ Եվգենի Միխայլովից։
«Իրականում Հայաստանում շատ բարձր քաղաքական տուրբուլենտություն է։ Ես իրականում ինչ-որ թերահավատորեն եմ նայում, թե ինչ է կատարվում այդ նախկին հանրապետությունում,- ասել է փորձագետը,- որովհետև դեռ 2020 թվականին է Փաշինյանը պայմանագրեր ստորագրել, որոնք նախատեսում են սահմանների սահմանազատում և սահմանագծում։ Այսինքն Հայաստանը պարտություն կրեց պատերազմում և, համապատասխանաբար, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեց որոշակի պայմանագրեր՝ ռազմական գործողությունների դադարեցման և ապագայում, սկզբունքորեն, խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանների հետագա կատարման մասին»:
Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ամենևին էլ չի զարմացնում մեր զրուցակցին: Նա կարծում է, որ Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք չեն ցանկանում խաղաղություն տարածաշրջանում և փորձում են հայ ժողովրդին մղել մեծ բողոքի ցույցերի և իշխանափոխության։
«Տեղեկություններ կան, որ նույն Գալստանյանը, լինելով Կանադայի քաղաքացի, ի թիվս այլոց նաև ամերիկացիների անհրաժեշտ կերպար է,- բացատրել է Միխայլովը Արևմուտքի ծրագրերը,– որովհետև Փաշինյանը, իբրև թե, իր դերն արդեն կատարել է։ Նա հիմա դարձել է, այսպես ասենք, ժողովրդի համար թունավոր վարչապետ։ Եվ հիմա Փաշինյանին հեռացնելու համար հերթական խաղն է սկսվել, բայց մինչ այդ որոշակի պայմանագրեր ստորագրելուց հետո։ Եվ հետո նոր թափով Հարավային Կովկասում կսկսվեն ինտրիգները, որոնք առաջին հերթին ոտնահարելու են Ռուսաստանի շահերը»։
Քաղաքագետը մեծ կասկած ունի նաև այն պնդմանը, թե եկեղեցին ամեն ինչ վերցրել է իր ձեռքը և գործում է, ըստ երևույթին, Ռուսաստանի շահերից ելնելով, Ռուսաստանի հետ բարեկամության, կորցրած հարաբերությունների վերականգնման համար։
«Ես շատ ուրախ կլինեմ սխալվել և վստահ լինել, որ նման ելույթները, ի վերջո, ուղղված են Հայաստանին Ռուսաստանի ազգային շահերի ոլորտ վերադարձնելուն: Փաստորեն, Ռուսաստանը հիմա Ադրբեջանի հետ որոշակի դաշինքային պայմանագրեր է կնքել։ Այս ամբողջ ընթացքում Հայաստանն ամեն ինչ արել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու համար,- ասել է Միխայլովը, – և այն խաղերը, որ տեղի են ունենում, կարծես թե չեն մոտեցնում հայ ժողովրդին կայունությանը։ Որովհետև եթե չկատարվեն այդ գյուղերը հանձնելու պայմանները, սահմանազատման և սահմանագծման հետագա պայմանները (ականապատ դաշտերի քարտեզների փոխանցում և այլ բաներ), ապա, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կրկին կփորձի հարցը լուծել ուժային ճանապարհով։
Դիվանագիտությունը ձախողվում է: Այնպես որ այս իրավիճակում պետք է ուղղակի սպասել, դիտել ու ժամանակին միջամտել, որպեսզի հայ ժողովուրդը չտուժի։ Թեև, մյուս կողմից, հիմա, վերջին տվյալներով, Հայաստանում Ռուսաստանին աջակցում են նվազագույն թվով մարդիկ, առկա են բուռն հակառուսական տրամադրությունները։ Գումարած տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրվում աջակցելու այդ տրամադրություններին»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը