ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ հետախուզումների բազային։
«Յուլյա Վլադիմիրի Տիմոշենկո։ 27․11․1960։ Հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշված է բազայում։
Թե կոնկրետ ինչ հոդվածով է նախկին վարչապետը հետախուզվում, չի հաղորդվում։