Վրաստանում 3 երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում 3 օր է անընդմեջ երկրաշարժ է տեղի ունենում։ Երեք օրում գրանցվել է 4 ստորգետնյա ցնցում։
Հունիսի 6-ի առավոտյան, ժամը 08:06-ին, 3․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնիի մունիցիպալիտետում։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, անցած գիշեր՝ ժամը 21:19-ին, ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև Փարավանա գյուղի մոտ։
Հունիսի 4-ին, ժամը՝ 02։03-ին, 5․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվե։ Էպիկենտրոնը եղել է Օնիի մունիցիպալիտետում։ Այդ գիշեր, մոտավորապես նույն տարածքում կրկին ցնցումներ են եղել՝ 3․7 մագնիտուդով։