Աղետի գոտում համաճարակի ռիսկ կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով այս պահին աղետի գոտում իրականացվող աշխատանքից և հավելեց, որ հասցված վնասը բազմաշերտ է։
Սանոսյանը նշեց, որ այս պահին հասցված վնասի չափը ընդհանրացնել հնարավոր չէ։
Խոսելով աղետի գոտում համաճարակի բռնկման հավանականությունից՝ Սանոսյանն ասաց. «Մտահոգությունը այն է, որ բավականին մեծ քանակով տիղմ կա, որի մեջ տարբեր վնասակար նյութեր կարող են լինել, մյուս կողմից կան անկած կենդանիներ, որոնց մի մասի մարմինները չի հայտնաբերվել։ Մեր գործընկերները մի կողմից աշխատանք են իրականացնում, մյուսից՝ հորդորում զգուշ լինել»։
Սանոսյանը ասաց, որ համաճարակի կանխման նպատակով անկած կենդանիների համար հատուկ գերեզմանոցներ են ստեղծվել։