ՄԻՊ-ի այսօրվա պահվածքն ամրապնդեց այն մոտեցումը, որ նա սպասարկում է իշխանության նախասիրությունները. Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները:
ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում քպ-ական դեմքերի վարքագծից:
Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել, սակայն նման դեպքերում պետք է արձանագրումներ անել և շարժվել` նկատի ունենալով ամրագրված փաստերը»: