ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Մերի Համբարձումյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Մերի Համբարձումյանը:
Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
«2024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Քվեարկությանը մասնակցել են 233 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը: Շնորհավորում ենք տիկին Համբարձումյանին և մաղթում արգասաբեր աշխատանք»։