«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հրապարակել էր քարտեզ և կից գրել, որ Կիրանց գյուղում ՀՀ իշխանության կողմից տարածքների հանձնումով կիրանցեցին զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերից, դրանք այլևս վերահսկվում են ադրբեջանական բանակի կողմից։
«Արդյունքում` ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում:
Իսկ առաջիկա շաբաթներին Կիրանցում եղած զիջումների նման նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում, որոնք կարելի է կասեցնել, եթե Սրբազան պայքարը հաջողի»,- գրել էր թյուրքագետը:
168.am-ի հետ զրույցում Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն ասաց՝ իրավիճակը Կիրանցում շատ վատ է՝ այն ամենից հետո, ինչ արեցին իշխանությունները։
«Մարդիկ անտրամադիր են, տխուր, անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու»,- նշեց Կամո Շահինյանը։