Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱռաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում:
Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը․
«Առաջիկայում շարունակելու ենք պայքարի այս մարտավարությունը։ Դեռ մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում։
Հորդորում եմ, որ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն այստեղ ևս շարունակի խաղաղ անհնազանդության ակցիաները։
Շուտով կհայտարարեմ մեր մեծ հանրահավաքի մասին, որ կլինի մեր ասելիքի ու ճշմարտության հանրագումարը»,- նշեց Սրբազանը։