Մտածեցի մերոնցից մեկն է, եկա նայեցի՝ ուրիշ հրեշտակ էր. Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպին։
«Երեկվա հրեշտակին սիրե՞լ եք»,-ժպիտով հարցրեց նա և բուռն արձագանք ստանալով՝ հավելեց. «Հրեշտակին չեմ ասում, երևույթը»։
Սրբազանը կատակեց. «Լիքը մարդ է միացել հրեշտակ տեսնելու ցանկությամբ»։
Բագրատ Սրբազանն ասաց, որ իր համար «լրիվ անակնկալ վիճակ էր»։
«Քանի որ ասել էի, որ Կիրանց հրեշտակի թևով ենք գնացել, մտածեցի՝ մերոնցից մեկն է, եկել է ոստիկանների մոտ դերակատարություն է անում, այսպես ասած, ակցիա է անում։ Եկա նայեցի՝ մերոնց հետ կապ չունի. ուրիշ հրեշտակ էր։ Ոստիկաններն էլ էին ուրախացել, ճիշտն ասած»,-ծիծաղով ասաց Սրբազանը։