4 գյուղի վերադարձն Ադրբեջանին դրական ներդրում է կարգավորման գործընթացում. Բայրամով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանին 4 գյուղի վերադարձը դրական ներդրում է իրավիճակի կարգավորման գործընթացում. ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին Իսլամաբադում Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից վաղուց «օկուպացված» (չակերտները՝ Tert.am) գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում է իրավիճակի կարգավորման գործընթացում։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական արդյունքներ կբերի բոլոր երկրներին՝ բարեկեցիկ և անվտանգ տարածաշրջան ստեղծելու համար»,- ասել է Բայրամովը։
Նշենք, որ սահմանազատման աշխատանքների շրջանակում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծ: Դրա հետևանքով մայիսի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերը: