Թուրքիայի անվտանգության խորհուրդը չորս ժամից ավելի քննարկել է հայ-ադրբեջանական համաձայնագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Բեշթեփեում Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման իրավիճակը, մայիսի 29-ին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է rossaprimavera.ru-ն։
Քննարկումը տևել է ավելի քան չորս ժամ։ Թուրքիայի անվտանգության խորհուրդն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ի վերջո, կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ սխեման պաշտպանում է Անվտանգության խորհուրդը, ասվում է ամփոփիչ հայտարարության մեջ։
«Մենք վերահաստատեցինք մեր հույսը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի և աջակցեցինք բոլոր բարեխիղճ ջանքերին ուղղված կայուն խաղաղության հաստատմանը», - ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպմանը նշվել է նաև, որ երկրների միջև խաղաղության համաձայնագիրը կբերի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։ Անվտանգության խորհուրդը քննարկել է նաև Թուրքիայի պայքարը ահաբեկչական PKK, FETO, ԻԳԻԼ կազմակերպությունների դեմ և Իրաքի հետ հարաբերությունները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը