ՏԿԵՆ-ը քարտեզ է հրապարակում, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին արդեն հանձնված տարածքները հայկական են ներկայացնում. Մեսրոպ Առաքելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏԿԵՆ-ը քարտեզ է հրապարակում, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին արդեն հանձնված տարածքները հայկական են ներկայացնում։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«ՏԿԵ նախարարությունն արդեն 2 օր է քարտեզ է հրապարակում՝ նշելով Լոռիում և Տավուշում փակ ճանապարհները։
ՈՒ պարզվում է, այդ քարտեզով ոչ միայն Կիրանցի ճանապարհն է ամբողջությամբ Հայաստանի տարածքում, այլ նաև արդեն Ադրբեջանին հանձնված տարածքները։
Որ հարցնես սա ինչ քարտեզ է, բռնած ձկան աչքերով կնայեն դեմքիդ ու անհասկանալի տեքստերով կխոսեն ամեն ինչից, բացի քարտեզից»,-գրել է նա։