Թուրքիան Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում կրթություն չունեցող երիտասարդների թվով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի DİSK-AR հետազոտական կենտրոնի կողմից գործազրկության և զբաղվածության հեռանկարների մասին պատրաստված զեկույցում ասվում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում երկրի երիտասարդ բնակչության շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 34,9 %: Հետազոտողները հաստատել են նաև, որ Թուրքիան Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում կրթություն չունեցող և մշտական աշխատանք չունեցող երիտասարդների թվով։ Այս մասին հայտնում է Sözcü հրատարակությունը, գրում է eadaily.com-ը։
DİSK-AR զեկույցի համաձայն աշխատունակ տարիքի 65,7 միլիոն մարդկանցից (երկրի ընդհանուր բնակչությունը 85,372 միլիոն մարդ), պաշտոնապես աշխատում է միայն 22,5 միլիոնը։ «Աշխատունակ տարիքի 33,2 միլիոն թուրք կանանցից միայն 6,6 միլիոնն է գրանցված և աշխատում լրիվ դրույքով: Տղամարդկանց դեպքում համապատասխանաբար 15,8 միլիոնն է աշխատում 32,5 միլիոնից»,- գրում են հետազոտողները։
Փորձագետները այդ իրավիճակը գնահատում են որպես «ոչ մասնագիտացված» և ոչ նպաստավոր Թուրքիայի ընդհանուր տնտեսական կայունության ու զարգացման տեսանկյունից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը