Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում: Հայտնել է Թուրքիայի՝ Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը։
Այն գրանցվել է Թուրքիայի Չորում նահանգի Մեջիթոզյու շրջանում: Խորությունը եղել է 13.3 կմ:
Ցնցումը զգացվել է նաև հարակից շրջաններում: