Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ է կանգնած «Մեծ Ադրբեջան» ծրագրի հետևում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրկովկասի երեք ընդհանուր ճանաչված պետություններից հարաբերական կայունությամբ կարող է պարծենալ միայն Ադրբեջանը։ Բայց կայունությունը չի նշանակում, որ կյանքը կանգ է առել։ Ընդհակառակը, որքան առաջ է գնում, այնքան մեծանում է Անդրկովկասի այդ ամենամեծ պետության նշանակությունը, գրում է eadaily.com-ը։

Մայիսի 10-ին նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ օրն այցելել է Շուշա քաղաք, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ է անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ և ոչ պաշտոնապես կոչվում է «Ղարաբաղի մարգարիտ»։ Այնտեղ՝ Շուշայում, Ալիևը ելույթ է ունեցել, որտեղ ինչ-որ կերպ հիշատակել է մեծ տերությունները։ Այսպիսով, նա հայտարարել է. «Նրանք այնքան էին հավատում իրենց հորինած առասպելներին, որ հավատում էին, որ կարող են հավերժ պահել մեր հողերն օկուպացիայի տակ: Նրանց հովանավորները՝ մեծ տերությունները, որոնք կանգնած էին նրանց թիկունքում, ավելի ամրապնդեցին այդ վստահությունը դրա նկատմամբ։ Բայց մենք վստահ էինք, գիտեինք, որ գալու է օրը, և մենք վերադառնալու ենք հայրենիք»։

Ամենայն հավանականությամբ, խոշոր տերություններ ասելով նա ի նկատի է ունեցել երեք երկրները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հանդիսացող Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Դատելով մեկ այլ հատվածից խոսքն իրոք այդ երեք երկրների մասին է եղել. «Ես երկար տարիներ որպես նախագահ փորձել եմ ապահովել, որ այդ հարցը լուծվի բանակցությունների միջոցով, և իմ ակտիվությունն ակնհայտ է եղել տասնյակ, նույնիսկ հարյուրավոր հանդիպումներ ու բանակցություններ։ Բայց ամեն ինչ անօգուտ: Ինչու՞: Որովհետև Հայաստանը, նորից եմ ասում, ուզում էր մեր հողերն ընդմիշտ պահել օկուպացիայի տակ։ Իսկ նրանց թիկունքում կանգնած երկրները, որոնք իբր միջնորդ են հանդես եկել, ցանկացել են հավերժական դարձնել այդ օկուպացիան»։ Ասենք, որ մեղադրանքը բավականին կոշտ է: 2020-2023 թվականներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թևեր է տվել Ադրբեջանին, որն անգամ Վրաստանի նկատմամբ որոշակի գերազանցության զգացում ունի, քանի որ վերջինս կորցրել է Աբխազիան և Հարավային Օսիան 2008 թվականին հարցն ուժով լուծելու փորձի արդյունքում։ Այժմ էլ պաշտոնական Բաքուն սկսել է Երևանի հետ հակամարտության հաջորդ փուլը, որն է իր տարածքի ընդլայնումը Հայաստանի հողեր համարվող շրջանների հաշվին։

Եվ այստեղ ծագում է ողջամիտ հարց. ինչպե՞ս է Ադրբեջանն այդպես հանգիստ քննադատում ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին առանց ինչ որ այնպիսի մեկի հովանավորության, որը լրիվ ի վիճակի է նրա համար քաղաքական և տնտեսական ծածկույթ ապահովել։ Կա նման երկիր, դա Մեծ Բրիտանիան է։ Ահա Բաքվի և Լոնդոնի մոտ լինելու մեկ տիպիկ օրինակ: Մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը հանդիպել է թագավոր Չարլզ III-ի հետ Վինձորի թագավորական ձիերի շոուի ժամանակ։

Իհարկե, բրիտանացիները դեմ են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացմանը։ Ադրբեջանի Ռուսաստանի ու Իրանի հետ տնտեսական մերձեցումը կանխելու համար Լոնդոնը պատրաստ է ամեն ինչի։ Այսպես, մայիսի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ստիպված է եղել պատասխանել Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդին, ով ավելի վաղ սոցցանցում հայտարարել էր այդ անդրկովկասյան երկրում ԶԼՄ-ների ազատությունների սահմանափակումների մասին։ Հասկանալի է, որ լրատվամիջոցների ազատության վերաբերյալ բրիտանացիների նման «անհանգստությունը» առաջացրել էր բացառապես Ալիևի Մոսկվա կատարած այցից և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման քննարկումից հետո։

Բացի դա Բաքվի և Մոսկվայի տնտեսական մերձեցմանը դեմ է նաև ԱՄՆ-ը։

Հակադարձելով Բաքվի և Մոսկվայի տնտեսական համագործակցությանը, անգլո-սաքսոնական այդ երկու երկրներն աջակցում են Հայաստանի հաշվին Ադրբեջանի տարածքային ընդլայնմանը (նույնիսկ ԱՄՆ-ն է ողջունել սահմանների սահմանազատման սկիզբը): Դրա շարժառիթն ակնհայտ է: Արևմուտքի համար Ռուսաստանին «քարերի երկրից» դուրս մղելու ամենահեշտ ձևը Հայաստանի տարածքն Ադրբեջանին հանձնելն է, քանի որ վերջինս մտադիր չէ լինել Ռուսաստանի դաշնակիցը։ Վաշինգտոնի և Լոնդոնի համար իդեալական տարբերակը Հայաստանի հաշվին ընդլայնված «Մեծ Ադրբեջանը» է, որը չի ձգտում Ռուսաստանի հետ տնտեսական մերձեցման։ Հաշվի առնելով այդ երկրների վերնախավերի հակառուսական կոնսենսուսը՝ ընտրություններն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ոչ մի կերպ չեն ազդի անգլո-սաքսոնական երկրների Բաքվի, Մոսկվայի ու Թեհրանի տնտեսական համագործակցությունը կանխելու ցանկության վրա։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա ևս դե ֆակտո կողմ է «Մեծ Ադրբեջան»-ին: Փարիզն աջակցություն է հայտնել ինչպես բուն սահմանազատմանը, այնպես էլ Ղազախստանում հայ-ադրբեջանական բանակցություններին։ Բանն այն է, որ Ղազախստանն Ուզբեկստանի հետ միասին Ֆրանսիային այդքան անհրաժեշտ ուրանի հանքավայրերի սեփականատերն են: Իսկ Ֆրանսիան կարող է շրջանցելով Ռուսաստանը և Իրանը ղազախական և ուզբեկական ուրան ստանալ միայն Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ արտատարածքային «Զանգեզուրի միջանցքով»...

Մի խոսքով, պարզվում է, որ «Մեծ Ադրբեջան» նախագծին աջակցում են ոչ միայն Մեծ Բրիտանիան, այլ նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Այդ երեք երկրների համար էլ Ադրբեջանի ղեկավարության դեմ ուղղված հիմնական բողոքը Բաքվի և Մոսկվայի տնտեսական համագործակցությունն է։ Առաջիկա ամիսներին կերևա, թե նման աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպես կվարվի Ալիևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное