Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ](/timthumb.php?src=disc/23-05-24/ab0d12b9e4b955e3b33021c3d1a90a7e.jpg&w=780)
Ուկրաինայի Զինված ուժերի ընդհանուր կորուստները հատուկ ռազմական գործողության բոլոր ուղղություններում մեկ օրվա ընթացքում գերազանցել են 1 700-ը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՌԴ ՊՆ տեղեկագրի՝ հյուսիսային ուղղությամբ գործող ռուսական ստորաբաժանման պատասխանատվության գոտում ուկրաինական զորքերը կորցրել են մինչև 365 զինծառայող, արևմտյան ուղղությունում՝ մինչև 320, հարավային ուղղությունում՝ 490-ից ավելի, կենտրոնականում՝ մինչև 405, արևելյան ուղղությամբ գործող ռուսական ստորաբաժանման պատասխանատվության գոտում՝ մինչև 120, «Դնեպր» ստորաբաժանման պատասխանատվության գոտում՝ մինչև 40։