Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվե՞լ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀասարակական տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները գործադուլ են անում, պահանջում են վերականգնել իրենց նախկին ղեկավարներին։ Նրանք պնդում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է վարորդների հետ։ Ավինյանը նշել է՝ «Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն։ Եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն»։