ՊՆ նախարարին շտապ տեղափոխել են հիվանդանոց․ La Repubblica
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն շտապ տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին հայտնում է իտալական La La Repubblica թերթը։
«Պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյին պաշտպանության գերագույն խորհուրդից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- գրում է հրատարակությունը։
Փետրվարի 13-ին նա նույնպես շտապ տեղափոխվել էր Հռոմի Սան Կառլո Դի Նանսիի հիվանդանոց՝ կրծքավանդակի ուժեղ ցավերով։
Այնուհետև նրա մոտ պերիկարդիտ է ախտորոշվել։