ՌԴ-ն մտադիր է շարունակել փոխգործակցությունն Իրանի հետ այնպես, ինչպես Ռաիսիի օրոք էր․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել համագործակցությունը Թեհրանի հետ այնպես, ինչպես այն արվում էր Հանրապետության Նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր կողմից մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ռուս-իրանական հարաբերությունները շարունակվեն այս հունով»,- վստահեցրել է ՌԴ ղեկավարը։