Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիոֆոբիա. վախ սոցիալական փոխհարաբերություններից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիոֆոբիան դա իռացիոնալ վախ է, անկառավարելի մտավախություն՝ ուղղված այն իրավիճակներին, որտեղ առկա են  հասարակական փոխհարաբերություններ, որտեղ առկա են մարդկային շփում  ենթադրող գործառույթներ, որտեղ կա մի խումբ մարդկանց ուղղորդված ուշադրություն՝ դեպի այն գործողությունը, որը կատարվելու է ինչ-որ մեկի կողմից: Սոցիոֆոբիան, առհասարակ, նորմային արտահայտվող վարքային և հուզական տագնապային վիճակ է, որն արտահայտվում է յուրաքանչյուր մարդու մոտ՝ հանրության առաջ միտք արտահայտելիս, սեփական նախագիծը աշխատանքային վայրում քննարկելիս, նյութ մատուցելիս կամ դաս պատասխանելիս:

Սակայն այն կարող է խանգարող հոգեբանական խնդրի վերածվել, երբ սահմանային և նորմային սանդղակը խախտված է լինում, երբ մարդը դառնում է սեփական մտացածին և ենթադրվելիք սպասումների գերին, օրինակ, երբ կա անձի կողմից սպասվող կատարվելիք գործողություն, և մարդը նախօրոք իրավիճակի մասին ունի պատկերացումներ, որոնք արտահայտում են հետևյալ մտավախությունները.

  • Արդյո՞ք լավ ելույթ կունենամ
  • Արդյո՞ք հետաքրքիր է այն, ինչ ներկայացնելու եմ
  • Ի՞նչ կմտածեն իմ մասին
  • Համեմատականի տեսանկյունից՝ ես լավագույնը չեմ

Նմանատիպ մտքերը դառնում են մեծ խոչընդոտ, որպեսզի մարդը կատարի քայլ և ինքնուրույն բացահայտի ճշմարտության իրական պատկերը:

Սոցիոֆոբիայի պատճառները կարող են բազմաթիվ լինել: Հոգեբանական տեսանկյունից՝ սոցիոֆոբիայի արմատները  կարող են  ձևավորվել  մանկության տարիներին և պայմանավորված լինել երեխայի հանդեպ միջավայրի արտահայտած արձագանքներով: Հիմնականում դրանք ունենում են հետևյալ կերպարը.

  • Դպրոցում երեխային համեմատում են այլ երեխաների հետ՝ նրան բացասական կերպարի մեջ նկարագրելով
  • Չեն թողնում արտահայտի սեփական միտքը
  • Երեխայի գործողությունները, միգուցե ոչ գիտակցաբար, մեծահասակի կողմից արձագանքվում են ծիծաղով կամ որոշակի գնահատականով
  • Նա վարում է միայնակ կամ իր աշխարհը ստեղծած փոքրիկ մարդուկի կյանք:

Մանկության տարիներից զատ, սոցիոֆոբիան կարող է առաջանալ դեպրեսիայի, թմրամոլության հակված, որոշակի ողբերգական իրավիճակով անցած, կամ սոցիալական միջավայրից ինչ-ինչ պատճառներով  մեկուսացված մարդկանց մոտ:

Եվ քանի որ այդ հուզական, տագնապային արտահայտվածությունը շատ է խանգարում մարդկանց ինքնարտահայտվել և ինքնաիրականացվել, փորձենք քննարկել  այն հաղթահարելու միջոցները կամ վարքային ձևերը, որոնք մի փոքր կնվազեցնեն հուզական լարվածությունը և թույլ կտան անձին կատարել առաջին քայլը՝ դեպի հասարակական փոխհարաբերությունների աշխարհ:

Սոցիոֆոբիայի հետ աշխատանքը մի քանի փուլի կարելի է բաժանել.

  • Անհատական հոգեթերապիա,
  • դեղորայքային բուժում,
  • խմբային հոգեթերապիա,
  • ինքնաբուժում՝ կարդալով համապատասխան գրականություն:

Սակայն ամենաարդյունավետ աշխատող մեթոդիկան, որը տալիս է դրական արդյունքներ, դա վարքային թերապիան է: Ի՞նչ է իրենից ներկայացնում վարքային թերապիան: Մենք աշխատելով մեր դիրքորոշումների հետ, վերափոխում ենք պատկերացումն իրավիճակի հանդեպ, և այդ վերափոխված գիտակցումով փոխում ենք նաև մեր վարքը:

Մանրամասնենք. Այն անձը, ով վախ ունի սոցիալական փոխհարաբերություններում դրսևորվելու, սկսում է սպասվելիք իրավիճակի հանդեպ, ինչը իր հերթին նրա մեջ առաջացնում է տագնապ, վախ, հուզական լարվածություն, փոխել մտքային բովանդակությունը: Ինչ ասել է՝ փոխել մտքային բովանդակությունը: Դա այն է, որ վերը նշված մտքերի փոխարեն՝  արդյո՞ք լավ ելույթ կունենամ, արդյո՞ք հետաքրքիր է այն, ինչ ներկայացնելու եմ, ի՞նչ կմտածեն իմ մասին, համեմատականի տեսանկյունից՝ ես լավագույնը չեմ, նա սկսում է այլ տեսանկյունից մտածել և պատկերացնել իրավիճակի արդյունքը՝ ինչ մեծ բավարարվածություն ես կստանամ, ի՞նչ դրական հույզեր կառաջանան, երբ վերջացնեմ ելույթս, մեկ քայլ առաջ կգնամ, միտքս լսելի կդարձնեմ, ոմանք կհիանան ինձնով, ոմանց հետաքրքիր կլինի, վերջիվերջո, ես ինքս կինքնաիրականացվեմ:

Նման ինքնազարգացման տանող մեխանիզմ մշակելով՝ սկսում է անձն անել առաջին քայլը, այսինքն՝ միտքը վերածում է վարքի: Սկզբնական վիճակում միտքն արտահայտում է երկու հոգու առաջ, հետո թվաքանակն ավելացնելով՝ հասկանում, որ դա այդքան էլ չի համապատասխանում իր մոտ ձևավորված նախնական պատկերացմանը: Իսկ երբ գալիս է այդ գիտակցումը, անձը սկսում է քայլ առ քայլ  առաջ գնալ՝ ունենալով ներդաշնակ և առողջ սոցիալական փոխհարաբերություններ, երջանկության զգացողություն:

Եղեք ինքնատիպ, մի վախեցեք ինքնաիրականցվել, միշտ հիշեք, որ կյանքը մեկ անգամ է տրված, իսկ սոցիալական գնահատականները միայն թույլ մարդկանց կողմից կիրառվող պաշտպանական զրահներ են: Արեք առաջին քայլը, ապրեք հաղթանակի բերկրանքը և եղեք լիարժեք երջանիկ:

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное