Հայտնի են Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հուղարկավորման արարողության օրը և վայրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հուղարկավորման արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում։
Ավելի վաղ Իրանում համազգային սուգ էր հայտարարվել նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։
Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը երեկ կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքի մոտ՝ Իրան-Ադրբեջան սահմանից ոչ հեռու։ Վթարի հետևանքով զոհվել են նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները և անձնակազմը։ Ուղևորների թվում է եղել նաև երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։