«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել:
Հիվանդանոց է մեկնել ոստիկակնության Շենգավիթի բաժնի հերթպահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: