Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ԻՐԱՎՈՒՆՔ«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Չախալյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Միջնորդության քննարկումը նշանակվել է այսօր` ժամը 22:30-ին»,- գրել է Բաբայանը:
Նա նաև տեղեկացրել է, որ դատը կկայանա Շենգավիթի նստավայրում, նախագահող դատավորն է Նելլի Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Չախալյանն ու մյուս 4 անձինք ձերբակալվել են մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու հիմքով։