Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  անցումային փուլում վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։

-  Պարոն Դանիելյան, այսօր կարծես ընդհանուր կա կոնսենսուս վարչապետի պաշտոնում շարժման առաջնորդի թեկնածության հարցի շուրջ,  բայց նշվում է, որ կա սահմանադրական արգելք, քանի որ նա երկքաղաքացի է։ Խնդրում ենք պարզաբանել։

-  Սահմանադրությամբ Կառավարության անդամին ներկայացվող պահանջները ամրագրելիս հղում է արված Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին (148-րդ հոդված), որոնք ամրագրված են  48-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդպիսիք են՝ 25 տարին լրացած լինելը, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, ընտրական իրավունք ունենալը և հայերենին տիրապետելը:

Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու ասպեկտով, թերևս, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու» պահանջը: Ըստ էության, այս նորմի էությունը համարժեք մեկնաբանելու համար հարկ է նախ բացահայտել սահմանադրի նպատակը: Իրավաստեղծ մարմնի նպատակը որպես իրավական նորմի մեկնաբանության առանցքային նախապայման դիտարկելը բխում է ոչ միայն իրավունքի տեսությամբ արդեն իսկ ընդունված համընդհանուր չափանիշներից, այլև օրենդրությամբ ամրագրված իրավադրույթներից: Մասնավորապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»: 

Քննարկվող դեպքում, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջի սահմանադրաիրավական նպատակը թելադրված է բարձագույն պաշտոնյայի՝ այլ պետություններից հնարավորինս անկախ լինելու անհրաժեշտությամբ, իսկ քաղաքացիությունը, որպես պետության և անձի միջև փոխադարձ կապի իրավական ամրագրում, հնարավոր է, որ բովանդակի այդպիսի կախվածություն կամ կաշկանդվածություն: Որպեսզի նշված նպատակի բովանդակային ասպեկտը համարժեք բացահայտենք, հարկ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնենք, թե մեկ այլ պետության քաղաքացիություն ունենալը արդյոք դե ֆակտո ունի՞ այնպիսի դրսևորումներ, որոնք կանխելու նպատակով էլ Սահմանադրությամբ ամրագրվել է վերոհիշյալ պահանջը: 

Ըստ էության, Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Կանադայի քաղաքացիություն շնորհվել է այդ երկրում շուրջ տասը տարի՝ 2003 թվականից մինչև 2013 թվականը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդություն իրականացնելու ընթացքում և այդ կարգավիճակի հիմքով, որից հետո նա հոգևոր ծառայության է անցել Մայր Աթոռում, իսկ արդեն 2015 թ. նշանակվել Տավուշի թեմի առաջնորդ: Այսպիսով, 2013 թվականից, շուրջ 11 տարի Գերաշնորհ Սրբազանը հոգևոր ծառայություն է իրականացնում Հայաստանում և դե ֆակտո քաղաքացիության հետ կապված որևէ հարաբերության մեջ չի գտնվել և չի գտնվում Կանադայի իշխանության հետ, այսինքն՝ այդ հիմքով չի ստանձնել որևէ պարտավորություն: 

- Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ եթե առաջադրման ժամանակ իրավասու մարմինը տեղեկանք տրամադրի նրա երկքաղաքացիության մասին՝ դա չի կարող արգելք հանդիսանալ։

- Ասվածից բխում է, որ լիազոր մարմինը՝ Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումը, եթե անգամ զուտ ձևական չափանիշներով տեղեկանք տա առ այն, որ Գերաշնորհ Բագրատ Սրբազանը նաև ունի Կանադայի քաղաքացիություն, բովանդակային կտրվածքով այդ տեղեկանքը չի կարող դիտարկվել իբրև հիմք՝ Սահմանադրության 148-րդ հոդվածով ամրագրված այլ պետության քաղաքացիություն չունենալու պահանջը չբավարարելու համար: Ես նկատի չունեմ, որ ոստիկանությունը պարտավոր է հենց այդպիսի տեղեկանք տալ, բայց և չեմ բացառում՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական մշակույթը։ Վերջին հաշվով, խոսքը ոչ թե Սահմանադրության նորմերի զուտ տառացի, ձևական ընկալման, այլ վերջինիս նպատակի համատեքստում բովանդակային համարժեք մեկնաբանության մասին է:

Փորձենք մեկ այլ՝ վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջի կտրվածքով զուգահեռ անցկացնել, և մոտեցումը շատ ավելի ընկալելի կդառնա։ Այսպես, եթե մենք դարձյալ սահմանափակվեինք տառացի մեկնաբանությամբ, ապա պետք է հիմք ընդունեինք, որ օրինակ՝ ընտրվելու իրավունքից զրկվում են նաև օտար երկրներում դիվանագիտական ծառայություն իրականացնող անձինք, մինչդեռ նրանց պարագայում օրենսդրական մեկնաբանությունն այն է, որ նրանք հավասարացվում են Հայաստանում մշտապես բնակվող անձանց հետ, թեպետ  դե ֆակտո, նրանք այդ ողջ ժամանակահատվածում գտնվել են Հայաստանից դուրս։ Այսինքն՝ ցանկացած նորմի մեկնաբանության հիմքում անվերապահորեն դրվում է օրենսդրի նպատակը, ոչ թե զուտ տառացի մեկնաբանությունները։ Եվ անտրամաբանական կլինի, եթե մենք մշտապես բնակության պարագայում նախապատվությունը տանք օրենսդրի նպատակին համահունչ մեկնաբանությանը, իսկ երկակի քաղաքացիության դեպքում՝ արդեն զուտ տառացի մեկնաբանությանը։

Ընդ որում, Սահմանադրության նորմերը համարժեք մեկնաբանելու տեսանկյունից կարևոր են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպային հստակ իրավական դիրքորոշումները, ըստ որոնց՝ հիմնարար իրավական ակտերը (կոնվենցիա, Հիմնական օրենք և այլն) մեկնաբանելիս, դրանցով ամագրված իրավադրույթների բովանդակությունը համարժեք բացահայտելու նկատառումով հարկ է նկատի ունենալ, որ խոսքը «Կենդանի օրգանիզմի» մասին է, ինչից բխում է, որ այս կամ այն նորմի վերաբերյալ մոտեցումները կարծրացած իրավաընկալումներ չեն, այլ պայմանավորված են տվյալ իրավիճակում վերջինիս բուն բովանդակությունը հնարավորինս ճշգրիտ ու համարժեք բացահայտելու բուն գաղափարով:

Չպետք է անտեսել նաև իրավական նորմի մեկնաբանության տեսանկյունից տվյալ իրավական ակտի՝ Սահմանադրության սկզբունքների անարգել իրացման անհրաժեշտությունը։ Իսկ այդպիսի հիմնարար սկզբունքներից մեկը պետության ժողովրդարական բնույթն է, ինչից բխում է, որ  իշխանության լեգիտիմության բացահայտ անկման պարագայում ժողովուրդը պետք է կարողանա ժողովրդաիշխանության կանոններով անարգել իրացնել իրեն պատկանող իշխանությունը և առնվազն գործադիր իշխանության ղեկավարի պարագայում նախապատվությունը տալ ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուին։

Ըստ էության, վերը նշված չափանիշներով Սահմանադրության նորմերը կիրառելու իրավակիրառ պրակտիկա և ընկալում է դրսևորել նաև Ազգային ժողովը՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների կրճատման առնչությամբ Սահմանադրության փոփոխությունները Սահմանադրական դատարան չներկայացնելու առնչությամբ: Ազգային ժողովի պատճառաբանությունն այն էր, որ չպետք է Սահմանադրության նորմերը մեկնաբանելիս, դրսևորել «գերֆորմալիզմ» և անտեսել բուն սահմանդրաիրավական գաղափարը: 

Այսպիսով, Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի:

Վերն ասվածը համահունչ է նաև միջազգային փորձին, բազում օրինակներ կարելի է բերել, երբ երկրի նախագահ առաջադրվել և ընտրվել է անգամ այլ պետության քաղաքացիություն ձեռ բերած և այդ պետությունում բնակվող անձը, սակայն այս հարցադրումներին առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն։

-  Կարծիք կա, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, մասնավորապես խոսքը 148-րդ հոդվածի մասին է՝ վարչապետի պաշտոնում շարժման առաջնորդի թեկնածության առաջադրման հետ կապված տարընկալումներից խուսափելու համար։

-   Անշուշտ, ծանոթ եմ նաև այն տեսակետին, ըստ որի՝ առավել իրավաչափ է դիտարկվում Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունը։ Խորապես հարգելով այդ տեսակետի կողմնակիցների դիրքորոշումը, ընդամենը նպատակահարմար եմ գտնում հավելել, որ այդպիսի տեսակետի հիմքում դրվում է միայն տառացի մեկնաբանությունը, ինչին արդեն անդրադարձա։ Ցավոք, այդպիսի սահմանափակ մեկնաբանության հետ մենք բախվեցինք նաև «Սահմանադրական դատարանի անդամ» և «Սահմանադրական դատարանի դատավոր» եզրույթներն անհարկի հակադրելու համատեքստում, ինչի արդյունքում խորհրդարանը նախաձեռնեց, ըստ էության, զուտ քաղաքական շահեր հետապնդող սահմանադրական փոփոխություններ, որպեսզի պարզապես հնարավոր լիներ իբր իրավաչափ եղանակով պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի մի քանի դատավորների։

Ընդ որում, քննարկման առարկա հոդվածը փոփոխելը վերապահված է անմիջապես Ազգային ժողովին, քանզի վերջինս ևս Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն, 148-րդ հոդվածում փոփոխություններ կարող է նախաձեռնել և իրականացնել։ Այս դեպքում, պարզապես պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը կարող է ներկայացնել նախագիծ, որի ընդունման համար անհրաժեշտ է ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը։ Ընդ որում, այդպիսի փոփոխությունը Սահմանադրական դատարան ուղարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ Ազգային ժողովն արդեն իսկ ունի համապատասխան իրավակիրառ պրակտիկա՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորների մասով փոփոխության հետ։ Չեմ կարծում, որ Ազգային ժողովը կձգտի բացահայտ դրսևորել իրարամերժ մոտեցումներ։ Բացի այդ, նշված փոփոխություններն անհապաղ հրապարակվում են Ազգային ժողովի նախագահի կողմից, քանի որ ներկայիս իշխանությունները ևս այդ մասով վերանայել են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը և Հանրապետության նախագահին զրկել են ստորագրելու իրավասությունից։

Բայց կրկնում եմ՝ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա, սա ուղղակի որպես պարզաբանում եմ ներկայացնում։  

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное