Խոշոր ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ 32-ամյա վարորդը «յաշիկով» բախվել է հաստաբուն ծառին, հետո՝ էլեկտրասյանը.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Էլիզբարյանը կորցրել է իր վարած Mercedes մակնիշի 15 RR 300 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը և նախ բախվել հաստաբուն ծառի, այնուհետև՝ էլեկտրասյանը՝ տապալելով նրան ամրացված մեկ այլ սյան վրայի արագաչափը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Էլիզբարյանը և նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11 փողոցի բնակիչ՝ 20-ամյա Դավիթ Առաքելյանն ու 24-ամյա Հովհաննես Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Շարունակությունն՝ այստեղ.