Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի իր սթորի բաժնում կիսվել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։
Հենրիխ Մխիթարյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին միացել էր իր հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը և այլ գերեվարված անձանց։