Ինչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌազմական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր։ Նրա խոսքով նման նախաձեռնություն արդեն իրականացվում է Չինաստանում, գրում է voennoedelo.com-ը։
«Չինաստանը սկսել է հակաօդային պաշտպանության գերհեռահար հրթիռի մշակումը։ Այդ զենիթային հրթիռը պետք է լուծի երկու հազար կիլոմետրից ավելի հեռավորությունների վրա հակառակորդի ռմբակոծիչների և AWACS ինքնաթիռների ոչնչացման խնդիրը։
Այստեղ պետք է հիշել, որ ռուսական С-400 ՀՕՊ համակարգն ապահովում է առավելագույնը 380–400 կիլոմետր հեռահարություն։ С-500 համալիրը որսում է թիրախները 600 կիլոմետր հեռավորության վրա։ 600-ից 2000 կիլոմետրի հասցնելը ոչ թե հայեցակարգային, այլ զուտ տեխնիկական լուծում է պահանջում»,- ասել է փորձագետը նշելով, որ Ռուսաստանը նույնպես պետք է զբաղվի նման զարգացմամբ։
Սիվկովի խոսքով իրադարձությունների զարգացման նման օպերատիվ և ռազմավարական հետևանքները շատ լուրջ կլինեն։ Նախ անհնար կլինի կործանել հիպերձայնային արագությամբ թռչող հակաօդային հրթիռը կործանիչով կամ ՀՕՊ-ով։
Երկրորդ հերթին դա նշանակում է, որ հակառակորդի AWACS ինքնաթիռները, ռադարային ճնշող ինքնաթիռները և պարեկային գոտիներում տեղակայված հակասուզանավային ինքնաթիռները հեշտությամբ կկործանվեն նման հրթիռներով։ Երրորդը այն է, որ նման զենիթային հրթիռներ ունեցողը հնարավորություն կունենա ոչնչացնել հակառակորդի ավիակրային հարվածային խմբի պաշտպանական ամբողջ համակարգը:
«Այդ դեպքում հականավային հրթիռներն այլևս չեն հանդիպի լուրջ հակազդեցության, քանի որ ԱՄՆ-ի և դաշնակիցների ռազմածովային ինքնաթիռները կկորցնեն իրենց նշանակությունը։ Ամերիկացիները ստիպված կլինեն իրենց տախտակամածային ինքնաթիռներից այնպիսի հրթիռներ կախել, որոնք կարող են որսալ հակաօդային հրթիռները:
Ավիակիրը իր հերթին պետք է զինված լինեն այնպիսի զենիթային հրթիռներով, որոնք ունակ կլինեն խոցել այդ հրթիռները։ Բայց դրանք մանևրում են և ունեն հիպերձայնային արագություն»,-ընդգծել է փորձագետը:
Սիվկովի խոսքով, այսօր Չինաստանը զրոյից է նման զինատեսակներ ստեղծում, իսկ Ռուսաստանն արդեն հիմքեր ունի սեփական նմանատիպ գերհեռահարության զենքեր ստեղծելու համար։
«Հետևաբար, Ռուսաստանն այսօր հնարավորություն ունի այդ ոլորտում մնացածներից առաջ անցնելու»,- ասել է ռազմական վերլուծաբանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը