Համացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահը
ՎԻԴԵՈՀամացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահը։
Ինչպես հայտնել ենք, մի քանի հրազենային վնասվածքներ ստացած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։
Մայիսի 15-ին Գանդլովա քաղաքում աջակիցների հետ հանդիպումից հետո Սլովակիայի վարչապետի վրա անհայտ տղամարդը մի քանի անգամ կրակել է։
Երկրի ներքին գործերի նախարարը հարձակումն անվանել է քաղաքական դրդապատճառներով սպանության փորձ:
Ոստիկանությունը դեռևս չի բացահայտել կասկածյալի ինքնությունը, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ 71-ամյա տղամարդը գրող է և քաղաքական ակտիվիստ:
59-ամյա Ռոբերտ Ֆիկոն իշխանության է վերադարձել 2023 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում՝ հինգ տարի ընդդիմադիր դաշտում անցկացնելուց հետո։ Նա նախկինում եղել է Սլովակիայի վարչապետ 2006-2010 և 2012-2018 թվականներին: