Ձերբակալվածների անուններ են հրապարակվել
ԻՐԱՎՈՒՆՔՄայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է մի շարք ձերբակալություններ։ 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։
Հայտնի են դարձել բոլոր ձերբակալվաների անունները՝ Իշխան Գևորգյան, Հրաչյա Թովմասյան, Գարրի Ավագյան, Անդրանիկ Եղոյան և Հայկ Մեսրոպյան: