Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու ճակատագրական ընտրությունը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Տարբեր աղբյուրներ արդեն քանի օր է՝ տեղեկություններ են տարածում, եթե օրերս տեղի է ունեցել Գարեգին Բ վեհափառ հայրապետի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, ով առաջնորդում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որն արդեն համաժողովրդականություն է վայելում։ Ըստ որոշ տեղեկությունների, Հայ առաքելական եկեղեցին` Գարեգին Բ-ի գլխավորությամբ, հակված է շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին հանձնել։  

Հոգեւորականների շրջանում կա նաեւ կարծիք, որ շարժման ձախողումը կսասանի ամենայն հայոց կաթողիկոսական գահը եւ կվնասի հայ եկեղեցու հեղինակությանը, ուստի առաջարկում են հայտարարությամբ հանդես գալ` կրկին վերահաստատել իրենց դիրքորոշումը երկրի համար ճակատագրական պահին եկեղեցու դերակատարման հետ կապված, շեշտել, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ հանուն հայրենիքի շարժում, նշել, որ սկիզբը դրված է, եւ եկեղեցին ու Բագրատ սրբազանը շարժել են անշարժելին` մեծ թվով մարդկանց են համախմբել եւ հասարակությանը հանել են թմբիրից, հիմա եկել է քաղաքական ուժերի գործելու ժամանակը, որովհետեւ իմպիչմենթի, իշխանափոխության խնդիրը քաղաքական պահանջներ են, ուստի պետք է քաղաքական ուժերը գան առաջին պլան` եկեղեցուց վերցնեն էստաֆետը: Իհարկե, եկեղեցում կան նաեւ շատ անհատներ, որոնք դեմ են այս քայլին, կարծում են, որ եկեղեցին կհեղինակազրկվի, հանրությունը կհիասթափվի եւ կկարծի, թե Վեհափառը կրկին գործարքի է գնացել իշխանությունների հետ։ Բագրատ սրբազանը, նախօրեին արձագանքելով Վեհափառ հայրապետի հետ հանդիպման լուրերին, առանց մասնավորեցնելու հայտարարեց, որ կաթողիկոսի հետ պարբերաբար հանդիպում է, վերջին անգամ նախօրեին է հանդիպել:

Հարցին՝ որեւէ փուլում շարժման ղեկավարությունը կփոխանցի՞ քաղաքական ուժերին, պատասխանեց. «Թող գան-վերցնեն, ով ցանկանում է։ Ես բոլորի հետ խոսում եմ, բացի իրենց քաղաքական, հասարակական գործիչ լինելուց, անձնական մտերմություն էլ ունեմ բոլորի հետ անխտիր»։ Իսկ Ժուռնալիստների միությունում նա խուսանավեց իրեն մի քանի անգամ ուղղված նույն հարցից՝ արդյո՞ք վարչապետ դառնալու համար ստացել է Վեհափառի օրհնությունը, եւ արդյո՞ք հարթակում առաջիկայում կտեսնենք հոգեւոր դասի այլ ներկայացուցիչների։ «Վեհափառն ինձ ամեն օր էլ օրհնում է»,- կատակեց նա եւ հումորով արձագանքեց, թե այլեւս հարթակ չկա, որ հոգեւորականներին հարթակում տեսնենք, նկատի ուներ, որ Հանրապետության հրապարակի բեմահարթակը երկու օր առաջ ապամոնտաժվել է։
Հիշեցնենք․ շարժման առաջին իսկ օրվանից Բագրատ սրբազանը հաճախ է հնչեցնում «Վեհափառի օրհնությամբ» արտահայտությունը, վերջին հանրահավաքի իր ելույթում ասաց, որ Աստծո կամոք, Վեհափառի օրհնությամբ եւ ժողովրդի ցանկությամբ պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն։ «Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք են եւ անհրաժեշտ են իրավական դաշտում, իրավաբանների հետ քննարկումներ, որոնք, վստահ եմ,  երկու օրվա ընթացքում կհստակեցվեն»,- ասաց սրբազանը՝ ակնարկելով իր երկքաղաքացիության արգելքը վարչապետի թեկնածու առաջադրվելու համար։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվի ներկայացուցիչ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանին երեկ հարցրինք՝ բացառո՞ւմ է, որ որեւէ փուլում շարժման առաջնորդությունը կփոխանցվի քաղաքական ուժերին, հատկապես որ նման լուրեր ունենք`  եկեղեցին մտադիր է նահանջել։ «Ոչ, չկա նման բան, այս պահին ո՛չ մեր ծրագրերում, ո՛չ էլ նպատակներում նման բան չկա, չի քննարկվում, շարժումն առաջնորդում է սրբազանը»,- ասաց Դանիելյանը։ Հարցրինք իմպիչմենթի գործընթաց սկսելու ժամկետների մասին՝ կա՞ն վարչապետի թեկնածուի հարցի քննարկումներ եւ ո՞ր ուժերի հետ։ «Մենք ունենք հստակ առաջնորդություն, այն շարժումը, որը նաեւ ես եմ ներկայացնում, ունի հստակ առաջնորդ, դա Բագրատ սրբազանն է, այդ առաջնորդությամբ էլ շարժվում ենք առաջ՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ»: Ճշտող հարցին՝ այսինքն, այս պահին վարչապետի թեկնածուի հարց չի՞ քննարկվում, պատասխանեց։ «Հիմա պրոցեսներ են գնում, էլի եմ կրկնում՝ գնում ենք առաջ մեր առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, ինքը կորոշի: Ինչ կորոշի, մենք էլ դրա հետ կհամաձայնենք»։

Նկատենք, որ Բագրատ սրբազանի վերջին հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ եթե գա պահը, եւ փողոցի ճնշման ներքո իմպիչմենթի գործընթացն այլեւս այլընտրանք չունենա, չի բացառվում, որ հենց ինքն էլ առաջադրվի՝ անկախ սահմանադրական արգելքից` երկքաղաքացիության հանգամանքից։ Երեկ էլ անդրադառնալով խնդրին, նա ասել է՝ Կանադայի քաղաքացիությունը սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ է եւ վկայություն է, որ այդ երկրում ապրել եմ, եւ շնորհակալ եմ, որ ապրել եմ: «Այդ անձնագիրն ինձ տրվել է պահանջված բոլոր օրինական ճանապարհներով: Մեր երկրի պես «ախպերական» չի տրվում ոչ մի բան: Ամեն վայրկյան այն, ինչ կպահանջվի իմ սեփական երկրին՝ Հայաստանին, Արցախին, որը չարիքի ձեռքով դարձավ հեռավորություն մեզ համար, ինչ որ անհրաժեշտ է եւ կծառայի այդ նպատակին, ես ոչ միայն հրաժարվելու եմ պատրաստ, այլեւ նաեւ ինքս ինձ հանձնելու… Հրաժարվե՞լ է պետք Կանադայի քաղաքացիությունից՝ կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք՝ չեմ հրաժարվի: Մեր ճանապարհն ուղիղ ընթացք է: Ինչ պահանջված է, դա էլ կլինի»,- ասաց նա: Սրբազանը նաեւ նկատեց. «Ճգնաժամային այսպիսի ծանր վիճակում եւ պահանջված արմատական փոփոխությունների վիճակում, եթե Տիրոջ կամքն է, որ ամեն ինչ գնա իր ուզելու ճանապարհով, այդպես էլ լինելու է»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 05․ 24 թ համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное