Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքում՝
Մայիսի 15-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 15-ի գիշերը՝ 2-3 աստիճանով։