«Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարներին վիրավորել է, ապա հեռացրել գրառումը։
«Հարգելի՛ ցուցարարներ, աղբամաններով փողոց փակելու փոխարեն ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային։ Ձեր վայրը աղբանոցում է»,- Facebook-ում գրել է ՔՊ-ականը, սակայն հետո հեռացրել է գրառումը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, սակայն, «սքրինշոթ» է հրապարակել ՔՊ-ականի գրառումից ու գրել.
«Հանրային լայն հաշտության օրակարգին ՔՊ-ական այս դեպուտատը պատասխանում է անհանդուրժողականություն հրահրելով։
Լավ չի, աղջի՛կ ջան, հեչ լավ չի։ Ոչ երանի քեզ հետ սուրճ խմողին․ դժվար թե հաջողվի քեզ բան բացատրել»։