ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուս սահմանապահները սկսել են հանել իրենց դիրքերը Սյունիքի մարզում։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ նրանք սկսել են փակել շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած տարածքում։
Նրանք այս տարածքում հաստատվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։
Ավելի վաղ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին հայտնել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: