Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է արցախցի 61-ամյա տղամարդու մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից, ովքեր հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղուց մոտ 70 մ հյուսիս՝ գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 61-ամյա Վահան Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։