Թաիլանդում անոմալ շոգը, որը տեղ-տեղ հասել է 52 աստիճանի, 61 մարդու կյանք է խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2024 թվականին ջերմային հարվածներից մահացությունների թիվն արդեն գրեթե երկու անգամ ավելի է, քան ամբողջ 2023 թվականին։
Զոհերի մեծ մասը տեղի է ունենում թագավորության հյուսիս-արևելյան շրջաններում՝ գյուղական բնակավայրերում: Ապրիլին Թաիլանդի բնակիչները մի քանի շաբաթ տուժել են բարձր ջերմաստիճանից։
Ջերմային ինդեքսը՝ ընկալվող ջերմաստիճանը՝ հաշվի առնելով խոնավությունը և այլ գործոններ, պարբերաբար գերազանցում է 50 աստիճանը։ Բանգկոկի իշխանությունները կոչ են արել մարդկանց խուսափել տներից դուրս գալ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ գլոբալ տաքացման հետևանքով Ասիան ավելի արագ է տաքանում, քան աշխարհի ցանկացած այլ տարածաշրջան։