Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել. երեկ հիմնական գործը արվել է Ստեփան Դանիելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է. Երեկ հիմնական գործը արվել է, մոբիլիզացիա իրականացել է։ Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բացատրեմ ինչու։
Երեկվա հանրահավաքի արդյունքում ընդունվել է իմպիչմենտի որոշում։ Հիմա փողոցում դեռ գործ չկա անելու, գործը ԱԺ ընդդիմությունը պետք է անի.
- հավաքի անհրաժեշտ ստորագրությունները,
- պայմանավորվեն վարչապետի թեկնածուի համար։
Հաջորդ փուլում արդեն կգա համազգային հանրահավաքի ժամանակը, ԱԺ քվեարկության օրը, իսկ մինչ այդ ընտրողները, հատիկ-հատիկ, պետք է հանդիպեն պատգամավորների հետ և տեղ հասցնեն իրենց' ընտրողների պատգամը։
Հաջորդ հանրահավաքի համար մարդիկ կիմանան ինչի են հավաքվում և ինչ պետք է անեն, իսկ ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ»։