Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք:
Այս մասին Հանրապետության Հրապարակում Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Սա ապակուսակցական, վերկուսակցական ազգային շարժում է:
Շարժումը հանուն Հայաստանի վերածննդի է և հանուն Հայկի հաղթանակի ընդդեմ Բելի: Առանց հավատի, հույսի և սիրո կյանք չկա:
Հարսանիք լեռներում էլ, դաշտավայրում էլ, Շուշիում էլ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք ու վերանորոգվենք:
Ամենա երկար մարաթոնյան ճանապարհը սկսվում է առաջին քայլից և կարևոր է, որ այդ առաջին քայլը ճիշտ լինի»,- ընգծեց մեր զրուցակիցը:
Շարմազանովի խոսքով՝ այս ամենը, որ հիմա քաղում ենք ՝ 2018թ սխալ ցանված սերմերի թուրքական պտուղներն են: