ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ-ում տեղյակ են ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի աղբյուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։
Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը։