Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հանդիպել է Բագրատ Սրբազանին, ով մայիսի 4-ից առաջնորդում է քայլերթը դեպի Երևան։
«Հավատում ենք քեզ, հավատում ենք Ձեր գործին»,- ասաց Մելիքյանը։
«Դե ձեռքդ դիր գլխիս»,- դիմելով Մելիքյանին՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Գուրգեն Մելիքյանը նաև ելույթ ունեցավ քայլերթի մասնակիցների առաջ։
«Մենք չենք խոնարհվելու։ Մովսես Խորենացին ասում է հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը, վեհագույնը երբեք չի խոնարհվում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։
Տեսանյութն՝ այստեղ։