Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում, գյուղում հատուկենտ ոստիկաններ են մնացել, գրում է «Ազատությունը»:
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ երեկ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն էր տեղեկացրել այդ մասին։ Փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից առայժմ չի հաջողվել ճշտել՝ երբ կվերսկսվեն աշխատանքները։
Երեկ ասուլիսում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ 90 տոկոսով գործն ավարտել են։ Նշել էր՝ հասել են «զգայուն կետերին», որտեղ գյուղ տանող կամուրջն է, դպրոցն ու մասնավոր տները, և որ սանտիմետրերի հարցեր կան քննարկելու։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ: