«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստաննի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ԱՄՆ գործուղելու մասին։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2024 թվականի մայիսի 9-15-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Դետրոյթ` մայիսի 9-11-ը և Վաշինգտոն՝ մայիսի 11-15-ը)` «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին մասնակցելու, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Գևորգ Պապոյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։