Նամիբիան հրաժարվել է ընդունել միգրանտներին Մեծ Բրիտանիայից. ի գիտություն Հայաստանի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆամիբիայի իշխանությունները վճռական «ոչ» են ասել անօրինական միգրանտներին երկիր ուղարկելու Մեծ Բրիտանիայի առաջարկին, գրում է Tsargrad.tv-ն։
Այդպիսով, այդ երկիրը դարձել է չորրորդը՝ Մարոկկոյից, Թունիսից և Գամբիայից հետո, որը չի ցանկանում նմանատիպ գործարք կնքել Մառախլապատ Ալբիոնի հետ։
-Սա նորություն չէ։ Մենք չենք ընդունում միգրանտներ Մեծ Բրիտանիայից, նույնիսկ եթե դա ընդամենը մեկ միգրանտ է: Մեր երկրի օրակարգը և ապաստանի հարցում մեր քաղաքականությունը շատ պարզ է: Ցանկանում եք այստե՞ղ բերել Աֆղանստանից և Սիրիայից Միջերկրական ծովով անցնողներին։
Ինչի՞ համար,- հռետորական հարց է հնչեցրել Նամիբիայի միջազգային հարաբերությունների նախարարության գործադիր տնօրեն Պենդա Նաանդան:
Նա նաև հավելել է, որ իր երկիրը հյուրընկալում է պատերազմի մեջ գտնվող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից տեղահանվածներին։ Այնուամենայնիվ, ԿԴՀ-ն աֆրիկյան երկիր է, և դժվարությունների մեջ գտնվող մարդկանց նկատմամբ նման վերաբերմունքը տրամաբանական է։
Նամիբիացիների համար դա հասկանալի, դա բացատրելի միգրացիա է ի տարբերություն նրա, որը բրիտանական իշխանությունները ցանկանում են պարտադրել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Բոտսվանայի և Կոստա Ռիկայի իշխանությունները Մեծ Բրիտանիայի հետ քննարկում են անօրինական ներգաղթյալներ ընդունելու հնարավորությունը։ Իսկ Ռուանդան արդեն իսկ համաձայնել է ընդունել անկոչ հյուրեր Բրիտանիայից։
Առաջին տրանշը կլինի 240 մլն ֆունտ ստերլինգ, իսկ ընդհանուր առմամբ, երկիրը հինգ տարվա ընթացքում պատրաստ է ընդունել 30 հազար փախստական, ինչի համար Բրիտանիան նրան կվճարի մոտ 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե նա հետևի Ռուանդայի օրինակին: Տասնյակ հազարավոր փախստականներ անապահով երկրներից:
Մեծ Բրիտանիայի համար դա ձեռնտու է ոչ միայն այդ գլխացավանքը Հայաստանի ուսերին գցելու, այլ նաև՝ Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու առումով։ Որովհետև այդ միգրանտները ոչ մի տեղ էլ չեն գնա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը