Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին։ Այն սկսվում է Հայաստանի Տավուշի մարզից, և երկու երկրները մտադիր են վերագծել սահմանի 10 կիլոմետրանոց վիճելի հատվածը, գրում է tass.ru-ն։

Հայաստանի իշխանությունները փորձում են դա հանրությանը ներկայացնել որպես հաղթանակ` խաղաղության համար պայքարում, քանի որ երկու կողմից ճանաչված պետական սահմանի դեպքում պատերազմի վերսկսումը քիչ հավանական է։ Ավելին, նրանք խորհրդային տարիներին Բաքվի վերահսկողության տակ գտնվող չորս գյուղերի հանձնումը Ադրբեջանին ներկայացնում են որպես ձեռքբերում։

Երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ջերմորեն են ընդունվել Արևմուտքի կողմից` սկսած ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենից մինչև Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը և նույնիսկ Էստոնիայի ԱԳՆ-ն։

Նրանք բոլորը շնորհավորանքներ են հղել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության բանակցությունները վերսկսելու որոշման կապակցությամբ։ Իրականում Տավուշում շփման գիծը, որը ձևավորվել էր վերջին 30 տարիների ընթացքում, կխախտվի, բայց դեռ վաղ է խոսել լիարժեք խաղաղության պայմանագրի կնքման մասին։ Տեղի բնակիչները մտավախություն ունեն, թե քանի որ խնդիրը լիովին լուծված չէ, և դեռևս վիճելի հարցեր կան Երևանի և Բաքվի միջև, այդ գործընթացը չի դառնա սահմանազատում և չի լինի իրական սահման, այլ հնարավորություն կստեղծվի հաջորդ ռազմական հակամարտության ժամանակ գյուղերին հարվածել ամենաշահավետ դիրքերից:

Բացի այդ, լիարժեք և համապարփակ խաղաղության համաձայնագրի բացակայության դեպքում Ադրբեջանի զինված ուժերը կարող են հնարավորություն ունենալ տեղակայվել Վրաստան-Հայաստան գազատարին մոտ և հսկողության տակ վերցնել համանուն միջպետական ճանապարհը։ Նույն տեսակետին են նաև Հայաստանի քաղաքական ընդդիմադիր ուժերը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և չճանաչված ԼՂՀ-ից հայերի լիակատար դուրսբերումից հետո, ընդդիմությունը պնդում է, որ այն, ինչ կատարվում է սահմանին` Բաքվի կողմից հերթական բռնի գործընթացն է։ Նրանց կարծիքով` Փաշինյանի կառավարությունն ամբողջությամբ փչացրել է հայ-ռուսական անվտանգության հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ երկիրը տանում է ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի Թուրքիա և Ադրբեջան, քանի որ ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը չեն պատրաստվում երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության՝ «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրատարակության հետ զրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետն ուղղակի տարածքներ է տալիս Ադրբեջանին, բայց փոխարենը ոչինչ չի ստանում։ «Մենք ցանկանում ենք հաշտություն, խաղաղություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը շատ կարևոր է, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ մենք հիմա շատ խոցելի վիճակում ենք, սակայն, եթե հրաժարվենք մեր ամենաուժեղ հենակետերից, ամրություններից, ռազմավարական բարձունքներից, ապա արդյո՞ք կարելի է ասել, որ դա երաշխավորում է խաղաղություն: Իշխանությունն էլ է հասկանում, որ մենք խաղաղություն չենք ստանա, պարզապես առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի իշխանությունները կստանան բարեկամական վերաբերմունք, իսկ առավելագույնը, որ մենք կստանանք, այն է, որ Բաքուն մեր վրա կհարձակվի ոչ թե մայիսին, այլ մի քիչ ավելի ուշ»,- ասել է նա:

Զուրաբյանի խոսքով` իրականում Ադրբեջանը ռազմական գործողություններ չէր էլ սկսի չորս գյուղերի համար: «Տպավորություն ունեմ, որ Փաշինյանը պատճառը չի տարբերում պատրվակից, այդ չորս գյուղերը պարզապես պատրվակ են, Ադրբեջանի իրական նպատակը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է, ինչին նա պատրաստվում է հասնել ցանկացած գնով, ուստի հարցը փակված չէ»,- հավելել է Զուրաբյանը և նշել, որ Հայաստանը պետք է Ադրբեջանից պահանջի սահմանազատում իրականացնել սահմանի ողջ երկայնքով, այդ թվում` նաև այն վայրերում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ 2021-2022 թվականներին:

2018 թվականին իշխանության գալուց հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր ձախողումների համար Նիկոլ Փաշինյանը միշտ մեղավոր է գտնում. այդպես է եղել բոլոր դեպքերում։ Նա 2020 թվականին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մեղքը բարդեց նախկին իշխանությունների վրա, որոնք, Հայաստանի հեղափոխական առաջնորդի խոսքերով` «կերել են, թալանել» և իրական մարտունակ բանակ չեն ստեղծել։ Վարչապետը ռազմական գործողությունների ելքի համար մեղադրել է զինված ուժերի բարձրագույն հրամանատարությանը, քանի որ ինքն ամենևին էլ զորավար չէր, այլ «միայն մոդերատոր»։

Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերման համար Փաշինյանը մեղադրել է չճանաչված հանրապետության ղեկավարությանը և հայկական ընդդիմությանը, որը դեմ էր Բաքվի հետ ինտեգրման բանակցություններին։ Դիվանագիտական ճակատում տեղի ունեցած ձախողումների մեղավորը, ըստ վարչապետի` նույն հին իշխանությունները և «հայ ժողովրդի էմոցիաներն» են, քանի որ Լեռնային Ղարաբաղն ընկալել են որպես հայրենիք և ի սկզբանե մասնակցել պայքարին։

Հիմա Փաշինյանը նոր մեղավոր է գտել՝ Ռուսաստանին, որին ինքն ու իր մերձավոր գործընկերները մեղադրում են սահմանազատման գործընթացը ամեն կերպ խարխլելու մեջ, իսկ Տավուշում բողոքի ակցիա անող քաղաքացիներին ներկայացնում են որպես «ԿԳԲ-ի գործակալներ», «Կրեմլի ստրուկներ» և «հինգերորդ շարասյուն»։

Ըստ Լևոն Զուրաբյանի` իշխանությունն իր հակառուսական քաղաքականությունը բացատրում է նրանով, որ «եթե Ռուսաստանը հեռանա Հայաստանից», ապա արևմտյան զորքերը կմտնեն երկիր և իբր կապահովեն երկրի անվտանգությունը։

«Բայց Արևմուտքը երբեք նման ծրագիր չի ունեցել, դրանք Օստապ Բենդերի խոսքերն են. «Արևմուտքը մեզ կօգնի»: Արևմուտքը անկեղծ է, ասում է, որ չի կարող տալ անվտանգության երաշխիքներ, այդ մեր խարդախներն են, որ ստում են ժողովրդին: Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու նման ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ, քանի որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը դեմ են դրան: Փաշինյանը պարզապես արդարացնում է սեփական անհաջողությունները»,- եզրափակել է քաղաքական գործիչը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное