Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱգրոօդերևութաբանական տեղեկատվություն. ապրիլի 29-մայիսի 5-ը
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝ աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը։
Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու պտուղների աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում շարունակվել, նախալեռնային շրջաններում սկսվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։
Նախալեռնային շրջաններում առաջացել են կարտոֆիլի ծիլերը, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի ցանքը։
Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին։
Վնասների մասին տեղեկատվությունը ճշտվում է։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ