Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ չի կարելի ստիպել անել երեխային. 10 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեխայի դաստիարակությունը բարդ և պատասխանատու գործընթաց է և շատ լավ է, երբ ծնողներն իմաստուն դաստիարակներ են և կարողանում են տարբերել երեխայի քմահաճույքը հիվանդությունից, իսկ շարժունությունը՝ ալարկոտությունից: Սակայն, ասում են, որ ուշ ծնված, երկար սպասված և սիրելի երեխաները ոչ միշտ են ստանում այն ամենը, ինչ կարող էին տալ նրանց ծնողները, որոնց հետ տարիքային տարբերությունն այդքան էլ մեծ չէ: 

Ձեզ ենք ներկայացնում իմաստուն սերնդից ստացած 10 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր երեխային և ճիշտ ինքնագնահատական տալ ինքներդ ձեզ: Սրանք մի շարք արգելքներ են, ընդ որում՝ արգելքներ ծնողների համար: 

Ի՞նչն է կտրականապես արգելվում ստիպել անել երեխային:

1.    Ստել

Ոչ մի դեպքում չի կարելի ստել, նույնիսկ մանրուքներում («Ասա´, որ ես տանը չեմ»), և ոչ միայն այն պատճառով, որ ստելն առհասարակ վատ է: Եթե երեխան սկսի դիտարկել սուտը որպես սովորական երևույթ և ստի մյուսներին, ապա վաղ թե ուշ նա կստի նաև ձեզ: Իսկ դուք դա նույնիսկ չեք էլ նկատի, քանի որ երեխայի դերասանական խաղը փորձի ձեռք բերման հետ մեկտեղ կդառնա անթերի:

2.    Ուտել, երբ երեխան սոված է

Այո, գոյություն ունեն նորմեր, որոնց համաձայն մանկաբույժները խորհուրդ են տալիս կերակրել որոշակի տարիքի երեխաների, սակայն այդ նորմերը այդքան մեծ նշանակություն չունեն, որքան կարծում են հոգատար մայրիկների մեծ մասը:

3.    Ստիպել երեխային ձևացնել

Եթե ձեր երեխան ամաչկոտ է, ապա պարզապես հաշտվեք այդ մտքի հետ և ընդունեք նրան այնպիսին, ինչպին նա կա: Մի ստիպեք նրան լինել կամ թվալ ավելի շփվող, եթե իր էությամբ նա այդպիսին չէ, կամ եթե երեխային չի անհանգստացնում իր ամաչկոտությունը: Նույնը վերաբերում է նաև չափազանց ակտիվ, շարժուն և աղմկոտ երեխաներին:

4.    Անտեղի ներողություն խնդրել

Խաղահրապարակներում կարելի է անընդհատ լսել, թե ինչպես է որևէ մայրիկ բղավում. «Անմիջապես ներողությո´ւն խնդրիր», և երեխան պարզապես հնազանդվում է՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչի՞ համար է ներողություն խնդրում և ո՞ւմ է դա պետք: Ներողություն խնդրելը դառնում է պարտադիր, բայց անհասկանալի «արարողություն», որն իր մեջ չունի ո´չ բարություն, ո´չ նրբանկատություն, ո´չ զղջում: Այդ իսկ պատճառով, ներողություն պահանջելուց առաջ, փորձեք երեխային բացատրել, թե ինչի՞ համար է նա ներողություն խնդրում:


5.    Բարևել անծանոթ մարդկանց

Թույլ մի տվեք երեխային բարևել անծանոթ մարդկանց, քաղցրավենիք, խաղալինքներ կամ փող վերցնել նրանցից: Այդքան էլ ճիշտ չէ, երբ երեխայի հետ զրույցի են բռնվում կամ քաղցրավենիք են հյուրասիրում անծանոթ մարդիկ: Անհրաժեշտ է երեխային մանկուց սովորեցնել Կարմիր Գլխարկի կանոնը. «Զրույցի մի´ բռնվիր անծանոթների հետ»:

6.    Շփվել իրենց տհաճ մարդկանց հետ

Նույնիսկ եթե մեկ այլ երեխայի մայրիկը ձեր մոտ ընկերուհին է, չի նշանակում, որ պետք է ստիպել երեխային շփվել այդ ընտանիքի հետ։ Պետք չէ հանդուրժել, երբ երեխային ծաղրում են, կոտրում են նրա խաղալիքները, քաշում մազերից միայն այն պատճառով, որ դուք չեք ուզում վիճել անկարգ երեխայի մայրիկի հետ։ Դուք կարող եք ինքներդ ընկերություն անել, միասին ժամանակ անցկացնել, սակայն երեխային թույլ տվեք ընկերություն անել նրանց հետ, ում հետ նա կցանկանա։

7.    Ստիպել երեխային խիստ դիետայի հետևել, ծոմ պահել կամ պատժել ուտելիքով

Այո՛, կան երեխաներ, ովքեր տառապում են ավելորդ քաշից, սակայն կարիք չկա այդ պատճառով զրկել նրանց քաղցրավենիքից կամ նրանց սիրելի ուտեստներից։ Պետք չէ դիետաներն ու ուտելիքը կուռք դարձնել, քանի որ արգելված պտուղը միշտ քաղցր է լինում։ Եթե ցանկանում եք վերահսկել ձեր երեխայի սննդակարգը, կամ սահմանափակել նրա համար վտանգավոր որևէ մթերք, պարզապես մի գնեք դրանք և երեխային ավելորդ գայթակղության մի ենթարկեք։ Փորձեք բացատրել երեխային այն սկզբունքները, համաձայն որոնց նա պետք է սնվի, սակայն կտրականապես մի զրկեք նրան իր սիրելի ուտեստներից, եթե միայն խոսքը ծանր ալերգեների մասին չէ։

8.    Ստիպել կտրուկ փոխել սովորությունները

Նշանակություն չունի ինչի մասին է խոսքը՝ շշից կամ ծծակից հրաժարվելու, առանձին անկողնում քնելու և որևէ այլ սովորության, քանի որ սովորություններից հրաժարվելու համար երեխան պետք է «հասունանա»։ Պետք է հիշել, որ հնից նորին անցումները պետք է լինեն սահուն և աստիճանաբար։

9.    Գիշերել այնտեղ, որտեղ իրենց անհարմար են զգում

Մի ստիպեք երեխային գիշերել այնտեղ, որտեղ նա իրեն անհարմար է զգում։ Անգամ եթե երեխան տատիկին շատ է սիրում, նա կարող է չցանկանալ գիշերել տատիկի տանը։ Կարճ ժամանակ անց նա արդեն կցանկանա տուն վերադառնալ, անկողինը կթվա անհարմար, իսկ միջավայրն անսովոր։ Նման դեպքերում պետք չի ստիպել երեխային գիշերել անծանոթ միջավայրում, նույնիսկ եթե ծնողներն ուզում են միասին ազատ երեկո անցկացնել։ Դուք պարզապես կարող եք խնդրել տատիկին կամ ուրիշ որևէ մեկին գիշերել ձեր տանը։

10. Անել որևէ բան , որը նրանց մոտ չի ստացվում

Իհարկե պետք չէ երեխային դաստիարակել այնպես, որ ամեն փոքրիկ ձախողումը նրա համար մեծ հիասթափություն դառնա, սակայն, եթե նույնիսկ երկարատև մարզումներից հետո երեխային չի հաջողվում կայուն կանգնել չմուշկներ վրա, գուցե ժամանակն է գեղասահքի փոխարեն երաժշտական դպրոց գնալո՞ւ։ Բազմաթիվ ձախողումները երեխայի մոտ անհաջողակի բարդույթ են առաջացնում, իսկ ամենափոքր հաջողությունն անգամ ոգեշնչում է քրտնաջան աշխատել և հասնել հետագա ձեռքբերումների։ Թույլ տվեք երեխային ինքնուրույն որոշումներ կայացնել։

Ամեն դեպքում հիշեք, որ ձեր երեխան ոչ միայն ձեր երեխան է, այլ նաև փոքրիկ ինքնուրույն անձնավորություն։ Որքան շուտ նա սովորի ինքնուրույն որոշումներ կայացնել, այնքան շուտ կսովորի իր արարքների համար պատասխանատվություն կրել։

В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом
Самое популярное