Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇուտով Ղազախստանում տեղի կունենա տարածաշրջանային մասշտաբի պատմական իրադարձություն, այդ տափաստանային պետության տարածքում կհանդիպեն երկու լեռնային երկրներ։ Իսկ պատճառներն ամենևին էլ աննշան չեն, լուծվում է լեռնային երկրներից մեկի պետական սահմանների հարցը։ Բայց չէ՞ որ ամեն ինչ կարող էին խաղաղ ճանապարհով լուծել Մոսկվայում, գրում է gorodche.ru-ն։
Պաշտոնական Ալմաաթին հաստատել է հակամարտող երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի, համաձայնությունը մասնակցելու բանակցություններին, որոնց ժամկետը դեռ հստակ որոշված չէ։ Բանակցային գործընթացը խոստանում է լինել կառուցողական, թեև արդեն իսկ պարզ է, որ հիմնական զիջումները գալու են պաշտոնական Երևանից։ Եվ դա զարմանալի չէ։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախարարների կաբինետի դիրքորոշումը վաղուց է պարտվողական դարձել՝ մի քիչ զիջենք, որ շատ չզիջենք: Վաշինգտոնի աջակցության հույսերը ավելի քան պատրանքային են, զբաղված է արևելաեվրոպական երկրներից մեկով:
Փարիզի օգնությունը նույնպես ավելի քան կասկածելի է, քանի որ Ֆրանսիան բախվել է երկար և համառ պայքարի Աֆրիկայում, որպեսզի այնտեղ գոնե որոշակի ազդեցություն պահպանի: Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումն էլ այնքան էլ միանշանակ չէ հաշվի առնելով այն փաստը, որ էթնիկ հայերի զգալի մասն ապրում է Հայաստանից դուրս և շատ ավելի հարմարավետ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական պայմաններում: Հայաստանի ոչ քիչ թվով բնակիչներ կան, ովքեր պատրաստ են պայքարել իրենց երկրի տարածքային ամբողջականության համար։
Բայց այդ մարդիկ չնայած իրենց ազնիվ հայրենասիրությանը, դեռ պատրաստ չեն հեղաշրջում իրականացնելու։ Ստիպել վարչապետին լսել քաղաքացիներին չի լինում և չի էլ սպասվում։ Իսկ թե ինչպես են ավարտվում պետական հեղաշրջումները, պարզ երևում է վերը նշված արևելաեվրոպական երկրի օրինակից։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, կրկին կլինեն զիջումներ Երևանից։ Կամ էլ նորից օգնություն կխնդրեն Մոսկվայից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը