Կիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 2-ին, մեկ ժամից ավել Կիրանց գյուղը հոսանքազրկվել էր, իսկ հեռախոսակապն ու համացանցը բավականին թույլ էին աշխատում:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ է հաստատել Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կիրանցում արդեն վերականգնվել է հոսանքը:
ԼՈՒՐԵՐ.com-ը փորձել է նաև հոսանքազրկման պատճառն իմանալ, որին ի պատասխան համայնքապետը նշել է.
«Մենք հիմա այն իրավիճակում ենք գտնվում, որ ոչնչից տեղյակ չենք և չգիտենք ինչ նպատակով է արվում: Կիրանցին գետնին նստած իր ցավն է տանում, իսկ ոստիկաներն էլ իրենց աշխատանքն են կատարում»,- եզրափակեց Կամո Շահինյանը: