Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։
Նրա օգտին քվեարկել է 83, դեմ՝ 23 պատգամավոր։
Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ այն կընդունվի երրորդ վերջնական ընթերցմամբ երկու շաբաթից, իսկ նախագահի վետոն կհաղթահարվի չորս շաբաթից։