«Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ)
ՎԻԴԵՈ44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում զոհված բժիշկ Հարությունի մայրը՝ տիկին Երանուհին, իր աջակցությունն է հայտնում հանուն Տավուշի ընթացող պայքարին ու ընդգծում է՝ Բագրատ Սրբազանի կողքին ենք՝ մեր հող ու ջրի համար։
«Մեր հող ու ջուրը պաշտպանենք, որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա։
Արցախը տվեցինք․․․ Որոշ մարդիկ ասում էին՝ Արցախը տանք, «հանգիստ» ապրենք։ Մենք բոորս գիտեինք, որ էդպես չէ, որ Արցախը Հայաստանի դարպասն է․ բացեցին և հիմա մենք, մի ոտքով անդունդի մեջ՝ կանգնած ենք։ Պիտի մեկս մեկին զորավիգ լինենք, որ այդ անդունդից ելնենք»,- ասում է հերոսածին մայրը։